Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.12.2019 | 00:02
Քաղ­ցած­նե­րի՛ն բա­ժա­նիր քո հա­ցը և ա­նո­թու­թյան աղ­քատ­նե­րի՛ն տար քո տու­նը. ե­թե մերկ մարդ տես­նես, հագց­րու՛ նրան, բայց քո ըն­տա­նի­քի զա­վա­կին մի ան­տե­սիր։ Այն ժա­մա­նակ այ­գա­բա­ցի պես պի­տի ծա­վալ­վի քո լույ­սը, և ա­րա­գո­րեն պի­տի հաս­նի քո ա­պա­քի­նու­մը, քո առջևից պի­տի ըն­թա­նա քո ար­դա­րու­թյու­նը, և Աստ­ծու փառ­քը պի­տի պահ­պա­նի քեզ։ Այն ժա­մա­նակ պի­տի կան­չես, և Աստ­ված պի­տի լսի քեզ. մինչև դու խո­սես, նա պի­տի ա­սի, թե` «Ա­հա հա­սել եմ»։ Ե­թե դու քո մի­ջից հե­ռաց­նես խար­դա­խու­թյու­նը, ձեռ­նձ­գու­թյունն ու տր­տուն­ջի խոս­քե­րը, քո հա­ցը հո­ժար սր­տով քաղ­ցած­նե­րի տաս և չքա­վոր մարդ­կանց կշ­տաց­նես, այն ժա­մա­նակ խա­վա­րի մեջ կծա­գի քո լույ­սը, քո խա­վա­րը կվե­րած­վի մի­ջօ­րեի։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 58. 7-10
Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ